Իշխանությունը խուսափում է ընթացք տալ Արգիշտի Քյարամյանի կողմից «Հանրային ձայն» հաղորդաշարի հեղինակին 30 հազար ԱՄՆ դոլար փոխանցելու վերաբերյալ հրապարակմանը
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն` իր անձին չանդրադառնալու համար «Հանրային ձայն» հաղորդաշարի հեղինակին 30 հազար ԱՄՆ դոլար փոխանցելու վերաբերյալ հրապարակմանն ընթացք չի տրվել։ ՀՀ դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, որ ուսումնասիրություն չի իրականացվում։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով հաղորդաշարի հեղինակին լռության դիմաց Քյարամյանի կողմից գումար փոխանցելուն, այն որակել էր կոռուպցիա` կարեւորելով պատշաճ քննության իրականացումը:
«Այս արդեն հրապարակայնացված տեղեկությունը ՀՀ դատախազությունը, հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԱԾ-ն չեն անդրադառնալու՞, չեն ստուգելու տեղեկության իսկությունը իրենց խողովակներով։
Չեն ճշտելու՞, թե որտեղից պաշտոնատար անձին ավելորդ 30 հազար ԱՄՆ դոլարը։
Կամ, այդ ինչի՞ց է այդպես վախեցած ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարը։
Կամ տվյալ գործողությունը չի հանդիսանու՞մ քրեորեն հետապնդելի․ պաշտոնատար անձը, որն ի պաշտոնե պատասխանատու է հանցագործությունների դեմ, ինքն է կատարում նման հանցավոր գործողություն։
Ի վերջո ՀՀ վարչապետը հարցեր չունի՞ տալու այս թեմայով, կամ թե ՀՀ վարչապետի համար վստահելի է՞ նման վարքագիծ դրսևորող պետական այրը։
Կոռուպցիա չի՞ հա՞, կամ կոռուպցյաի դեմ այսպես եք պայքարու՞մ։
ՀՀ ԱԺ մեծամասնության պատգամավորներից իհարկե որևէ արձագանք սպասելն անիմաստ է։
Ի վերջո, սա զուտ անձնական բնույթի տեղեկություն չէ, որը կարողէ անտեսվել․ կամ պետք է հերքել, կամ շատ արագ ընթացք տալ։
Սպասենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաքունցը։