ՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծե ծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնում
Մամուլ

Սենյակում մենակ չեն եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ոչ մի կերպ գլուխ չի գալիս, ավելին՝ լարումը նկատելիորեն ավելանում է մեր տարածաշրջանում։ Իսկ վերջին օրերին պաշտոնական Բաքուն ու Երևանն իրարամերժ հայտարարություններ են տարածում։ 

Նախօրեին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե վաշինգտոնյան հանդիպմանը ինքն ու Ադրբեջանի նախագահի օգնականը համաձայնել էին՝ ստեղծել միջազգային մեխանիզմ, որի շրջանակներում Ստեփանակերտն ու Բաքուն պետք է քննարկեին Ղարաբաղի հայերի իրավունքները եւ անվտանգությունը: 

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիեւը, սակայն, երեկ կեղծիք որակեց Գրիգորյանի հայտարարությունը՝ պնդելով, թե միջազգային մեխանիզմ ստեղծելու որևէ համաձայնություն ձեռք չի բերվել։

Ավելին՝ շեշտեց, թե սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանն ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի կազմակերպած հանդիպմանը եւս մեկ անգամ շեշտել են, որ Ադրբեջանը որեւէ միջազգային գործընկերոջ հետ չի քննարկելու «Ղարաբաղում ապրող հայ բնակչության անվտանգության և իրավունքների հարցերը», և որ դա իրենց ներքին գործն է։ Երեկ Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին հերքեց Հաջիևի խոսքերը՝ պնդելով, թե պայմանավորվածությունը ձեռք բերելու ժամանակ սենյակում մենակ չեն եղել. «Բանակցությունները որ ընթացել են, սենյակում միայն հայկական կողմը չի եղել, ամերիկյան կողմն էլ է եղել, և կա արձանագրություն դրա մասին, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է»։

Նկատենք, որ մինչ օրս հայկական կողմը չէր գաղտնազերծում, որ Ադրբեջանի հետ կոնկրետ պայմանավորվածություն կա՝ Բաքվի և Ստեփանակերտի միջեւ ուղիղ բանակցությունների համար միջազգային մեխանիզմ ստեղծելու հետ կապված։ Պաշտոնական Երևանը միայն նշում էր, թե այդ խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում, եւ որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հարցը չպետք է ներառել։ «Որովհետեւ երբ որ Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել, եւ ավելի հստակություն է մտցվել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք հավանություն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն։ Բայց երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որեւէ հստակություն չկա, ապա դա դժվարացնում է հայկական կողմին խաղաղության պայմանագրի մասով առաջ գնալ»,- երեկ պարզաբանել է Գրիգորյանը։

Ստացվում է՝ ի հեճուկս իշխանականների լավատեսության, թե մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, այն անորոշ ժամկետով հետաձգվում է՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետեւանքների հեռանկար առաջացնելով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f80993f36685e562bdfb3c8f64282f2b

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»