ՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծե ծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնում
Մամուլ

ՀՀ նախագահը կստանա 1 մլն 664 հազար դրամ, վարչապետը՝ 1 մլն 580 հազար․ որքան կավելանան պաշտոնյաների աշխատավարձերը 2023 թվականին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հաջորդ տարի՝ 2023 թվականին, առանց այդ էլ բարձր վարձատրություն ստացող պաշտոնյաների եկամուտները շեշտակի կավելանան, քանի որ 2023 թվականից բարձրանալու է բազային աշխատավարձը, որի հիման վրա հաշվարկվում են բոլոր պետական պաշտոնյաների աշխատավարձերը։ Ներկայում պաշտոնյաների աշխատավարձերը հաշվվում են հետեւյալ կերպ․ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության» մասին օրենքը սահմանում է պետական պաշտոնների դրույքաչափերի գործակիցները, որը բազմապատկելով գործող բազային աշխատավարձով՝ ստացվում է տվյալ պաշտոնյայի աշխատավարձի չափը։ Ամենաբարձր գործակիցն ունի հանրապետության նախագահը, նրա պաշտոնի գործակիցը 20 է, իսկ բազային աշխատավարձը՝ 66 հազար 140 դրամ, այսինքն՝ նախագահը ներկայումս ստանում է 1 մլն 323 հազար դրամ։ 2023 թվականին, երբ բազային աշխատավարձը կդառնա 83 հազար 200 դրամ, նախագահի աշխատավարձը կդառնա 1 մլն 664 հազար դրամ, այսինքն՝ կավելանա 340 հազար դրամով։

Վարչապետի վարձատրության պաշտոնային գործակիցը 19-ն է, ներկայում ստանում է 1 մլն 256 հազար 660 դրամ, 2023 թվականի հունվարի 1-ից նրա ամսական աշխատավարձը կկազմի 1 մլն 580 հազար դրամ, այսինքն՝ վարչապետի աշխատավարձը կավելանա 324 հազար դրամով։ Ազգային ժողովի նախագահի ներկայիս աշխատավարձը կազմում է 1 մլն 190 հազար 520 դրամ, հունվարի 1-ից կդառնա 1 մլն 497 հազար 600 դրամ, այսինքն՝ կավելանա 307 հազար դրամով։ Նկատենք, որ սա չի վերաբերում պարգեւավճարներին։

Սահմանադրական դատարանի նախագահն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայում ստանում են 1 մլն 58 հազար դրամ, հունվարի 1-ից նրանց աշխատավարձը կդառնա 1 մլն 331 հազար դրամ, այսինքն՝ կավելանա 273 հազար դրամով։ Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Համբարձում Մաթեւոսյանի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ամսական աշխատավարձը ներկայում կազմում է 1 մլն 25 հազար 170 դրամ, բազային աշխատավարձի բարձրացման պարագայում հունվարի 1-ից նրանք կստանան 1 մլն 289 հազար 600 դրամ՝ 264 հազար դրամով ավելի։ Հունվարի 1-ից կավելանան նաև մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի աշխատավարձերը․ նրանք ներկայում ստանում են 992 հազար 200 դրամ, նոր տարուց նրանց աշխատավարձերը կավելանան 255 հազար 800 դրամով՝ դառնալով 1 մլն 248 հազար դրամ։

Նույնկերպ կաճեն նաեւ պետական մյուս պաշտոնյաների աշխատավարձերը։ Նրանցից շատերի պաշտոնների համար տարբեր տոկոսային չափերով՝ 30, 50, 100 տոկոս, ամսական հավելավճարներ եւս նախատեսված են, եւ աշխատավարձերի ավելացմանը զուգահեռ կավելանան նաեւ նրանց տրվող ամսական հավելավճարները։ Օրինակ՝ եթե արդարադատության նախարարության նախագիծը, որով գլխավոր դատախազի եւ դատախազների համար 100 տոկոսի չափով ամսական հավելավճար է սահմանվում, նշանակում է՝ գլխավոր դատախազի ամսական եկամուտը կհասնի 2 մլն 500 հազարի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։