ԱՄՆ-ն Ուկրաինային կանաչ լույս է տվել Ռուսաստանում անօդաչու սարքեր օգտագործելու համար
ԱՄՆ-ն այլևս չի պնդում, որ Ուկրաինայի Զինված ուժերը չհարվածեն Ռուսաստանի տարածքին, գրում է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Մենք Կիևին չենք ասում, թե մի հարվածեք ռուսներին Ռուսաստանում։ Մենք չենք կարող նրանց ասել, թե ինչ անել: Երբ նրանք օգտագործում են մեր տրամադրած զենքերը, մենք միայն պնդում ենք, որ ուկրաինացի զինվորականները հետևեն պատերազմի միջազգային օրենքներին և պահպանեն Ժնևի կոնվենցիաները»,-ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրը:
«Որքանով մենք գիտենք, Ուկրաինան կատարում է այդ պայմանները»,- հավելել է աղբյուրը։