Սաակաշվիլիի կլինիկայում արված լուսանկարը հայտնվել է վրացական կայքերում (լուսանկար)
Վրացական Formula հեռուստաալիքը ստացել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարները, որոնք արվել են օգոստոսի 29-ին Vivamed կլինիկայում։
Լուսանկարներում պետության նախկին ղեկավարը թուլացած տեսք ունի։ Հեռուստաալիքը նշում է, որ Սահակաշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատացել է։
Փաստաբանները նշում են, որ Սաակաշվիլին բուժման կարիք ունի բազմամասնագիտական կլինիկայում, և պահանջում են նրան ուղարկել արտերկիր բուժման։
