Ճապոնիան ցանկանում է հիպերձայնային հրթիռներ տեղադրել Ռուսաստանի հետ սահմանին
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը դիտարկում է Կյուսյու և Հոկայդո կղզիներում հիպերձայնային հրթիռներ տեղադրելու հնարավորությունը, հայտնում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցիչներին։
Դրա համար նախատեսվում է մինչև 2026 թվականը ստեղծել երկու նոր ստորաբաժանումներ երկրի ցամաքային ինքնապաշտպանության ուժերի կազմում, որոնք կվերահսկեն այդ զինատեսակները։
Նշենք, որ կղզիները սահմանակից են Ռուսաստանին։