Երևանի կենտրոնն է կերել Հայաստանը. Երևանի կենտրոնում տիրում են կեղտոտ բարքեր, հիմա էլ այնտեղ ցնծում են, ինչպես՝ Բաքվում. ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ
Հայաստանում չկա քաղաքականություն, բայց կան հարյուրավոր քաղաքական գործիչներ: Նման դիտարկմամբ է հանդես եկել ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանը։
«Պետություն չկա, փոխարենը կան վագոններով պետական գործիչներ:
Հայաստանում չկան կուսակցություններ, քաղաքական գաղափարախոսություններ կրողներ, բայց՝ պետռեգիստրում կան գրանցված հարյուրից ավել կուսակցություններ: Կան կուսակցկական լրատվամիջոցներ, կուսակցական ժուրնալիստներ, կուսակցական մեկնաբաններ: Իրենք իրենց ժուրնալիստներին ինտերվյուներ են տալիս, հետո իրենց կուսակցական վեցնոցները պատրոնի խոսքը տարածում են, մեկնաբանում են ու ոհմակներով հաձակվում են քննադատների վրա:
Պարլամենտ չկա, բայց կան դեպուտատներ:
Բանակ չկա, փոխարենը կան հարյուրավոր գեներալներ:
Սա Հայաստանն է:
Այստեղ գործակալը հեղափոխություն է անում, միլիարդատերը՝ ընդդիմություն է խաղում, իսկ ժողովուրդը՝ արտագաղթում է:
Վարչապետը դուրս է գալիս ԱԺ ամբիոն ու ասում է, որ Սերժ Սարգսյանը կապիտուլյացիայի թուղթը թողել է սեղանին ու հեռացել է: Նիկոլ Փաշինյան հիմա հեռացել է, թե՝ հեռացրե՞լ ես, եզ:
Ասում է՝ մենք ենք պայքարել սկզբից Նիկոլի դեմ, մեկ էլ՝ ադեկվատները: Ադեկվատները հիմա էլ են պայքարում, դա հեչ: Իսկ դու՞ք: Այ պայքար: Էդ ե՞ս էի ընտրում Նիկոլին վարչապետ, ե՞ս էի Արմեն Սարգսյանին ընտրում նապագահ: Երևի, թե ե՞ս էի վեց ամիս Փաշինյանի հետ դուռ դռան ապրում, արտաքին քաղաքականության, ֆինանսների ու ռազմական հարցերում խորհրդատվական ծառայություններ մատուցում Փաշինյանի մանկլավիկներին:
Ախ, դուք պետությանն էիք օգնում, ոչ թե՝ Նիկոլին, մոռացել էի:
Այս մառազմը վերջ չունի ու այն շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ուժեղ ցնցում չապրենք:
Հ.Գ. Երևանի կենտրոնն է կերել Հայաստանը: Երևանի կենտրոնում տիրում են կեղտոտ բարքեր: Հիմա էլ այնտեղ ցնծում են, ինչպես՝ Բաքվում»,-գրել է Համբարձումյանը: