Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները Ստամբուլում կքննարկեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
Ֆինլանդիայի և Շվեդիայի խորհրդարանների նախագահները հունվարին կգան Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հետ կապված հարցեր, CNN Turk-ին ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը։
Նա հիշեցրել է, որ Հելսինկին և Ստոկհոլմը մի շարք խոստումներ են տվել Անկարային, և թուրքական կողմը հետևում է դրանց իրականացմանը։
«Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հունվարին կայցելեն Թուրքիա։ Ես տեսնում եմ, որ նրանք դրական են և վճռական: Շվեդիան և Ֆինլանդիան ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին՝ իրենց ազգային անվտանգությունն ամրապնդելու համար։ Պետք է հավատալ դրան, դրա համար պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Դրա լույսի ներքո Թուրքիան որոշում կկայացնի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում»,- ասել է Շենթոփը։