ԵՄ-ն աշխատում է Բաքվի և Երևանի միջև վստահություն ստեղծելու ուղղությամբ․ Տոյվո Կլաար
Եվրամիությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ և ցանկանում է հասնել կայուն խաղաղության տարածաշրջանում, ասել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ստամբուլում TRT World Forum-ի քննարկման ժամանակ։
«Չնայած այն հանգամանքին, որ այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություն կա, այս 30-ամյա հակամարտության արդյունքում կողմերի միջև վստահությունը վերացել է, և այն կառուցելու համար ժամանակ է պահանջվում։ ԵՄ-ն լայնորեն և ակտիվորեն աշխատում է կողմերի միջև վստահություն ձևավորելու ուղղությամբ»,- ասել է նա: