Կիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկում
Քաղաքականություն

Հայի գոյաբանությանը սպառնացող ստեղծված իրավիճակնում ՀՀ ԱԳՆ-ն իրավունք չունի վախկոտի ու մորթապաշտի վնասաբեր քաղաքականություն վարել. Արտակ Զաքարյան

2015թ.-ին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ իմ (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ), Վիգեն Սարգսյանի (ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար) և Կարեն Նազարյանի (ՀՀ փոխարտգործնախարար) աշխատանքային քննարկումների արդյունքում ծնվեց “Ընդդեմ ցեղասպանության հանցագործության” գլոբալ հասարակական-քաղաքական ֆորում հրավիրելու գաղափարը,ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Նույն թվականի ապրիլի 22-ին և 23-ին անցկացված առաջին գլոբալ ֆորումին մասնակցել են համաշխարհային հռչակ ունեցող ցեղասպանագետներ, գիտնականներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայտնի կառույցների ներկայացուցիչներ, միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ, համաշխարհային տարբեր եկեղեցիների հոգևոր առաջնորդներ, շուրջ 60 երկրներից պատգամավորական պատվիրակություններ, կառավարությունների բաձրաստիճան ներկայացուցիչներ և դեսպաններ՝ շուրջ 700 մասնակիցներ:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձում մասնավորապես նշեց. «Մեր կարևորագույն ուղերձներից մեկն էլ վերածնունդն է: 100 տարի առաջ հայ ժողովուրդը վերապրեց իր պատմության ամենամութ և դաժան էջը: Արհավիրքը, որ բաժին ընկավ մեր նախնիներին, իրոք աննախադեպ էր իր մասշտաբներով, սակայն այսօր, 100 տարի անց, ոգեկոչելով իր զոհերին՝ հայ ժողովուրդը համայն աշխարհին ներկայանում է անկախ պետությամբ, ազատ Արցախով, հայապահպանության և հանուն Հայաստանի զարգացման արժեքներով ապրող կենսունակ սփյուռքով՝ համամարդկային քաղաքակրթության զարգացման մեջ նոր ներդրումներ ունենալու ձգտումով»:

Առաջին Գլոբալ ֆորումը, հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության, հույների և ասորիների ցեղասպանության, Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին՝ միաձայն ընդունեց ֆորումի երևանյան հռչակագիրը: Դրանով կոչ էր արվում միջազգային հանրությանը՝ աջակցել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ուղղված ջանքերին:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումն անցկացվեց 2016թ. ապրիլի 23-ին՝ «Ցեղասպանություն վերապրած վկաները» խորագրի ներքո, որտեղ որոշվեց ֆորումը դարձնել պարբերական գործող միջազգային հարթակ՝ երկու տարին մեկ հրավիրվող պարբերականությամբ: Ընդունված հայտարարությամբ կրկին կոչ էր արվում բոլոր երկրներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և շահագրգիռ այլ կողմերին համախմբելու ջանքերը ցեղասպանության չարիքի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ պայքարի ոգու ներքո:

2018թ. դեկտեմբերի 9-ին Երևանում հրավիրվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը: 2020թ.-ին, հասկանալի պատճառներով Երևանյան ֆորումը չկայացավ:

Դեկտեմբերի 12-ին և 13-ին նախատեսված է Երևանում անցկացնել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ գլոբալ ֆորումը՝ նվիրված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը և Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան։

Կապիտուլյանտների քաղաքական տգետ վարքաբանությունը առավել քան ակնհայտ է դարձել ամբողջ աշխարհին, որով կարծես թե մոռացության են մատնվում Հայոց Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի անհրաժեշտությունը:

Այնինչ այսօր առավել քան տեսանելի են դարձել հայ ժողովրդի նկատմամբ նոր ցեղասպանության սանձազերծման նախադրյալները: Պաշտոնական Երևանի քաղաքականությունը պարտավոր է աղաղակել ու էլ ավելի մեծ հնչեղություն տալ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Երևանյան չորրորդ գլոբալ ֆորումը պետք է անդրադառնա այնպիսի կարևոր հարցերի, ինչպեսիք են՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի կիրառումը որպես ցեղասպանության կանխարգելման միջոց, Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիան որպես հայ ժողովրդի նկատմամաբ նոր ցեղասպանական հանցագործությունների նախապատրաստում, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության հուշարձանների ոչընչոցումը որպես Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանության իրականացում:

Ադրբեջանի ցեղասպանական նկրտումների կանխարգելումը, ինչպես նաև Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը միայն կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ տարածաշրջանային խաղաղության ու դրացիական հարաբերությունների ձևավորման համար:

Հայ ժողովրդի գոյաբանությանը սպառնացող ստեղծված իրավիճակնում ՀՀ ԱԳՆ-ն իրավունք չունի վախկոտի ու մորթապաշտի վնասաբեր քաղաքականություն վարել»,-գրել է նա: