ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի պաշտոնյայի նկատմամբ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի պաշտոնյա Քերիմ Հեյդար Ալիմարդանովի նկատմամբ՝ մարդու իրավունքների ոտնահարման համար, հայտնում է TURAN-ի Վաշինգտոնի թղթակիցը։
Ալիմարդանովը, որը Ադրբեջանի ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պաշտոնյա էր, տարբեր երկրներից ավելի քան 40 հոգուց բաղկացած ցուցակում է հայտնվել Մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի համար: Այս քայլը նվիրված է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան և մարդու իրավունքների միջազգային օրվան։
ԱՄՆ Պետդեպարտամենտը Ալիմարդանովի նկատմամբ քրեական պատասխանատվություն է կիրառում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին մասնակցության համար, մասնավորապես՝ 2015 և 2016 թվականներին ձերբակալվածների խոշտանգումների համար,-ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի հաղորդագրության մեջ։