Պուտինը պատրաստվում է շարունակել պատերազմն Ուկրաինայում. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ Մոսկվան մտադիր է շարունակել պատերազմն Ուկրաինայում։
Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ABC News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր ծրագրերի գնահատականների մասին հարցին։
«Վլադիմիր Պուտինը մտադիր է շարունակել ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ»,- ասել է Քիրբին՝ հավելելով, որ դժվար է ավելի ճշգրիտ գնահատական տալ ՌԴ նախագահի ծրագրերին։