Լոնդոնում նշել են, որ Պուտինը պետք է պատասխանատվության ենթարկվի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի պատասխանատվություն կրել Ուկրաինայում սանձազերծված պատերազմի համար։
BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին։
«Պատասխանատվության պետք է ենթարկել նաև ճակատում գտնվող զինվորներին, ովքեր հանցագործություն են կատարել։ Պատասխանատվություն պետք է կրեն բլորը, ներառյալ Վլադիմիր Պուտինը», - ասել է Քլևերլին: