Կիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկում
Քաղաքականություն

Արցախի ազատության համար պայքարը թևակոխում է նոր փուլ. Չալաբյանը` Արցախից

Հանգստյան օրերին տարեմուտի այցելությամբ մեկնել էինք Արցախ՝ ամփոփելու անցնող տարվա ընթացքում մեր արածը, և արդեն նոր տարվա պլաններ գծելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Արցախում հիմա անսովոր եռուզեռ է՝ մի կողմից թշնամին փորձում է սադրանքների գնալ և վիճակը սրել, մյուս կողմից՝ այդ սադրանքները սկսել են ավելի կոշտ հակահարված ստանալ։ Մի կողմից, թշնամին փորձում է հայտարարել, որ Արցախ և Արցախի հարց այլևս գոյություն չունի, մյուս կողմից՝ Արցախի նախագահը տպավորիչ այցելություն է ունենում Ֆրանսիա, փաստացի ընդունվում պետականին մոտ մակարդակով։ Մի կողմից, թշնամին (ինչպես նաև իր հայաստանյան գործակատարները) փորձում են տպավորություն ստեղծել, որ Արցախի հայերն Ադրբեջանի քաղաքացիներն են, և իրենց հետ բանակցություններն Ադրբեջանի ներքին գործն է, մյուս կողմից, Արցախի նորանշանակ վարչապետը (պաշտոնապես՝ պետնախարարը) հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է համակերպվի Արցախի անկախության հետ և սովորի հարևանություն անել։

Այս ամենը ցույց է տալիս, որ անկախության հանրաքվեից 31 տարի անց, Արցախի ազատության համար պայքարը թևակոխում է նոր փուլ, և այդ փուլը ունենալու բազմաթիվ չափողականություններ՝ հոգեբանական, դիվանագիտական, ռազմատեխնիկական, դեմոգրաֆիական, տնտեսական և այլն, և յուրաքանչյուրը պահանջելու է վիթխարի ջանքերը, անսովոր լուծումներ, ուժերի մեծ համախմբում, ներքին հակասությունների մեղմում, ներքին թուլության ու ծուլության հաղթահարում՝ և այդ ամենը զուգահեռ, անողոք ժամանակին և դժնի թշնամուն դեմ հանդիման։

Հստակ պատկերացնելով ողջ այս ծանր բեռը, երբեմն նույնիսկ ինքդ քեզ հարց ես տալիս՝ հանուն ինչի՞ պետք է մենք այդքան տանջվենք, այդքան մաքառենք, այդքան զրկանքներ կրենք, ինչու չենք կարող ապրել ուրիշ ժողովուրդների պես՝ հարաբերականորեն «անդարդ» կյանքով։ Սակայն երբ երկար ճանապարհից հետո հասնում ես Արցախ, կարծես այդ հարցի պատասխանը գալիս է ինքնաբերաբար, նույնիսկ բուն հարցն է վերանում՝ որովհետև այս երկիրը մերն է, որովհետև այստեղ են ապրում մեզ հարազատ մարդիկ, և դիմագրավելով բոլոր փորձություններին և դժվարություններին, շարունակում են պայքարել իրենց ազատության համար։ Որովհետև իրենց ազատությունը մեր բոլորի ազատությունն է, իրենց պատիվը՝ մեր բոլորի պատիվը, իրենց հաղթանակը՝ մեր բոլորի լինելիության առանցքը։

Արցախի ազատության համար պայքարի նոր փուլը նաև հնարավորություն է՝ հաղթահարելու մեր մեջ եղած բազմաթիվ ախտերը։ Հնարավորություն է առողջ, մարտունակ և պատվախնդիր սերունդ մեծացնելու, նրան կրթելու և զարգացնելու ազատատենչ ոգով։ Հնարավորություն է մաքրելու կոռուպցիայի «ավգյան» ախոռները, ժողովրդի լայն շերտերին վերադարձնելու արդարության զգացումը, վերակառուցելու մեր պետական համակարգը և դարձնելու այն առավել թափանցիկ և արդյունավետ։ Հնարավորություն է զարգացնելու բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնք մեզ թույլ կտան ոչ միայն պաշտպանել մեր երկիրը, այլև այն առաջ մղել բազմաթիվ ոլորտներում․ և դարձնել կյանքի համար ավելի գրավիչ և մրցունակ։

Արցախի ազատության համար պայքարը նաև հնարավորություն է՝ վերաիմաստավորելու մեր սեփական գոյությունը որպես ազգ, հոսանքին հանձնված, սպառող և նյութապաշտ զանգված լինելու փոխարեն վերգտնելու մեր առաքելությունը, միավորվելու և համատեղ գործելու թեև բարդ, բայց վեհ և միավորող ընդհանրական նպատակների շուրջ։ Հնարավորություն է՝ նշաձողը իջեցնելու փոխարեն այն շարունակաբար բարձրացնելու, հանձնելու փոխարեն՝ պահելու, զարգացնելու և նորը ձեռք բերելու համար։ Ի վերջո՝ այն հնարավորություն է փակելու պարտության ցավոտ էջը, և նոր հաղթանակներով մեր ազգային ընթացքը շարունակելու համար։

Այս ամենը սակայն կլիներ ընդամենը պաթոսախառն կենաց, եթե չլինեին այն մարդիկ, որոնց համար սա դարձել է կյանքի իմաստ, այն մարդիկ, որոնց ես մշտապես հանդիպում եմ Արցախում և Արցախի ճանապարհներին։ Նրանցից շատերը զինվորական կամ անվտանգության համանման խնդիրներով զբաղվող անձիք են, ուստի առայժմ ոչ իրենց անունները կարող եմ նշել, ոչ էլ հրապարակել իրենց հետ նկարները։ Սակայն այս մարդիկ ոչ միայն ամենօրյա ծանր աշխատանք են կատարում՝ բարդագույն պայմաններում, մշտական վտանգին դեմ հանդիման, այլև իրենց մեջ ուժ են գտնում նորը ստեղծելու՝ իրենց գործում նոր տեխնոլոգիաներ ներդնելու, նոր մարտունակ սերունդ դաստիարակելու, նոր բնագծեր ամրապնդելու, և միասին՝ մեր երկրի պաշտպանության համար նոր մարտական ներուժ ստեղծելու։ Այս մարդիկ դեռևս շատ չեն, բայց իրենք մեր ազգի ողնաշարն են, մեր երկրի աղը, և իմ երազանքն է, որ ամեն տարի իրենց տեսակն ավելանա, իրենց միանան նորանոր մարդիկ և խմբեր, իրենց կարողություններն ավելանան, և միասին մենք կերտենք մեր նոր հաղթանակները, միասին ազատ, արդար և անվտանգ երկիր կառուցենք, և հաղթանակների և բարգավաճման դարաշրջան բացենք մեր ազգի համար։

Մինչ այդ, շնորհակալ եմ այս այցելության ընթացքում հանդիպած բոլոր եղբայրներին և քույրերին, մեր միասնական հայրենիքի ազատության համար պայքարող բոլոր արժանապատիվ մարդկանց, և նրանց հետ միասին հույսով ու վստահությամբ եմ նայում դեպի մեր ապագան։ Աստված զորավիգ և պահապան մեր ազգին և հայրենիքին»: