ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ
Եվրամիությունը կոշտ պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ՝ կապված երկրում բողոքի ցույցերի իրավիճակի և Թեհրանի կողմից Ռուսաստանին ռազմական մատակարարումների հետ։
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Այս մասին գրում է Reuters-ը։
«Մենք կձեռնարկենք շատ, շատ կոշտ պատժամիջոցներ Իրանի դեմ։ Մենք ցանկացած միջոց կձեռնարկենք ի պաշտպանություն իրանցի կանանց և խաղաղ ցույցերի»,- խոստանում է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։