Իրանը մտադիր է պատասխանել ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցներին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին զգուշացրել է, որ դեկտեմբերի 12-ին իրանական կողմը պատասխան սահմանափակումներ կմտցնի մի շարք եվրոպական երկրների նկատմամբ՝ ի պատասխան ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից ավելի վաղ հայտարարված պատժամիջոցների։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ տեղական լրատվամիջոցներին հղումով։
Նա նաև հավելել է, որ Իրանը մտադիր է շարունակել կանխարգելիչ միջոցներ կիրառել՝ ելնելով իր օրինական իրավունքից։