Պեսկովը մեկնաբանել է Հնդկաստանի վարչապետ Մոդիի հրաժարումը Պուտինի հետ բանակցություններից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հրաժարվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավանդական հանդիպումից։
Այս մասին նա խոսել է ճեպազրույցի ժամանակ։
«Տարեվերջին հանդիպումներ նախատեսված չէին»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով, «ոչ ոք ոչինչ չի հետաձգել, քանի որ շփումներ նախատեսված չեն եղել»։
Ավելի վաղ Bloomberg-ը և Reuters-ը հայտնել էին, որ Մոդին հրաժարվել է Պուտինի հետ ավանդական առերես հանդիպումից։ Ինչպես նշում է Bloomberg-ը, Նյու Դելիի մերժման պատճառը Մոսկվայի քողարկված սպառնալիքներն են եղել Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման։