Պուտինի տարեվերջյան մեծ ասուլիսն այս տարի չի լինի. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ամանորից առաջ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիս չի լինի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ինչ վերաբերում է մեծ մամուլի ասուլիսին, ապա ամանորից առաջ այն չի լինի»,- ասել է Պեսկովը։
Միաժամանակ, նրա խոսքով, վարչակազմը ակնկալում է, որ նախագահը հնարավորություն կգտնի շփվելու երկրի քաղաքացիների հետ։
Ավելի վաղ РБК-ն գրել էր մեծ մամուլի ասուլիսը հաջորդ տարի հետաձգելու մասին՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ վերջնական որոշման մեջ, ի թիվս այլ բաների, հաշվի է առնվելու իրավիճակը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտում։