Համաշխարհային բանկը մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային հատկացնել ևս 1,7 միլիարդ դոլար
Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Աննա Բյերդեն խոսել է մինչև այս տարվա վերջ Ուկրաինային ևս 1,7 միլիարդ դոլար հատկացնելու ծրագրերի մասին։ Այս մասին հայտնում է Ukrinform-ը։
«Մինչև 2022 թվականի վերջ մենք կհատկացնենք ևս 1,7 միլիարդ դոլար»,- ասաց նա։
Բյերդեն նաև ասել է, որ ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Ուկրաինային ուղարկված ողջ տնտեսական օգնության ավելի քան 50%-ն անցել է Համաշխարհային բանկի միջոցով։