Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակը նման է Ուկրաինայի հակամարտությանը. Սերբիայում Ռուսաստանի դեսպան
Սերբիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն ասել է, որ Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակը նման է այն ամենին, ինչ եղել և կատարվում է Ուկրաինայում։
Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը չի դիմել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին Կոսովոյում լարվածությունը թուլացնելուօգնության համար։
Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։