Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

ՌԴ նախագահի հեռախոսազրույցները ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ երևան է բերում մեզ համար ևս մեկ շատ վտանգավոր միտում. Դերենիկ Խաչատրյան

«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում այսօր ստեղծված իրավիճակը` Արցախից ձեռքերը լվալու քաղաքականության հետևանք․․․

Մինչ Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» վերնագրով, բայց իրականում Հայոց Ցեղասպանության թեման ինչ որ նորարարական տեխնոլոգիաների լույսի ներքո քողարկելու ակնհայտ մտայնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ դե ֆակտո իշխանությունները փորձում են կոտրել «թուքրի» կերպարի նկատմամբ հայ ժողովրդի շրջանում օբյեկտիվորեն ձևավորված բացասական ընկալումը, Արցախի մեր հայրենակիցների համար արդեն մի քանի ժամ է թուրքերի կողմից փակվել է Հայաստանի Հանրապետության հետ կապող կյանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

Սակայն մի կողմ թողնեմ հարցի բոլոր հուզական կողմերը և անդրադառնամ մի շատ կարևոր հանգամանքի, որը հախուռն լրահոսի պայմաններում կարող է շատերի աչքից վրիպել։ Ակնհայտորեն Լաչինի միջանցքում ադրբեջանցիների հերթական սադրանքի համատեքստում ՌԴ նախագահը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այդ հեռախոսազրույցների վերաբերյալ կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրությունների դիտարկումը երևան է բերում մեզ համար ևս մեկ շատ վտանգավոր միտում։

Այսպես, տարածված պաշտոնական հաղորդագրությունների տեքստում Ալիևի հետ զրույցի մասով Կրեմլը հստակ շեշտում է նոյեմբերի 9-ի և մյուս եռակողմ հայտարարությունների գործնական ասպեկտների քննարկումը, մինչդեռ հայկական կողմի հետ հեռախոսազրույցի արձանագրության մեջ նոյեմբերի 9-ի հայտարարության ուղիղ հիշատակում չկա։ Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը 44-օրյա պատերազմից հետո միակ եռակողմ փաստաթուղթն է, որն ուղղակիորեն առնչվում է Արցախին։

Այսինքն, ստացվում է, որ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականության և վերջիններիս «համառ ջանքերի» արդյունքում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որն անդրադառնում է Արցախի խնդրին, Մոսկվայի կողմից դիտարկվում է ռուս-ադրբեջանական օրակարգի շրջանակներում, իսկ հայ-ռուսական օրակարգը ավելի նեղացվում է՝ ապաշրջափակում, սահմաննաերի անվտանգություն։ Սա լիովին տեղավորվում է ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից վարվող քաղաքականության տրամաբանության մեջ, երբ փորձ է արվում Արցախի հարցը ներկայացնել զուտ Արցախ-Ադրբեջան ուղիղ շփումների տիրույթում, այն էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, իսկ արցախցիների անվտանգության երաշխիքների առումով ձեռքերը լվալ և ողջ պատասխանատվությունը դնել ռուս խաղաղապահների վրա։

Հատկանշական է, որ հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ արդեն հիշատակվում են նոյեմբերի 9-ի և մյուս եռակողմ հայտարարությունների մասին։ Ավելին, հայտարարության մեջ նշվում է, որ «Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը»:

Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Արցախի հարցում Հայաստանի գործող դե ֆակտո իշխանությունների երկիմաստ վարքագիծը շարունակվում է․ մի կողմից ամեն ինչ անել՝ Արցախի հարցից ձեռքերը լվանալու, այն Ադրբեջան-Արցախ-ՌԴ տիրույթում դիտարկելու համար, մյուս կողմից սեփական հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե իշխանությունը շարունակում է զբաղվել Արցախի ճակատագրով և բարձրաձայնում է արցախցիների խնդիրները։ Իհարկե, տեսականորեն հնարավոր է հայտարարել, «ես Արցախի հետ կապ չունեմ» ու հետո միջազգային գործընկերների մոտ խոսել Արցախին վերաբերող ինչ-ինչ հարցերից, սակայն ակնհայտ է, որ այդ պարագայում ոչ ոք քո խոսքերին լուրջ չի վերաբերվելու, ինչը և արտահայտվում է երրորդ կողմի պաշտոնական գրագրության մեջ»։