Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարը
Քաղաքականություն

ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները թեժ են անցել. Ադրբեջանը հակառուսական մոտեցում է ցուցաբերել

Բելգրադում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ամբողջ կազմով:

ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգը բավականին հագեցած էր, թեժ, և ինչպես սովորաբար լինում է նման նիստերի ժամանակ, այս անգամ նույնպես կիսասկանդալային ու լարված իրավիճակներից խուսափել չհաջողվեց: Գլխավոր ինտրիգը ռուս-ուկրաինական հակամարտության թեման էր: Այս մասին դեկտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը:

Ըստ պատվիրակության ղեկավարի` ՍԾՏՀ ԽՎ նիստում պետք է հաստատվեին ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատները: Սակայն,13 երկրների մեծ մասը դեմ է քվեարկել, և Ռուսաստանի պատվիրակության անդամների մանդատները չեն հաստատվել: Քվեարկությունից հետո ՌԴ պատվիրակությունը հայտարարել է, որ դադարեցնում է անդամավճարների վճարումը և լքել է դահլիճը:

Բաբկեն Թունյանի ներկայացմամբ` բավականին լարված են ընթացել տնտեսական-սոցիալական բնույթի զեկույցների քննարկումները:

Լարվածությունը դարձյալ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում էր: Հակամարտության ազդեցությանը վերաբերող հատվածներում ուկրաինական պատվիրակությունն առաջարկել է բոլոր տեքստերում «ռուս-ուկրաինական կոնֆլիկտ» ձևակերպումը փոխարինել «Ռուսաստանի ռազմական ագրեսիա» ձևակերպմամբ:

«Մենք այդ առաջարկին ձեռնպահ ենք քվեարկել, որովհետև գտնում ենք, որ կազմակերպության գործառույթը տնտեսական համագործակցությանն է ուղղված, զեկույցները տնտեսական-սոցիալական բնույթի են, ուստի և զերծ մնացինք գնահատականներ հնչեցնելուց: Սակայն մասնակից երկրներից գրեթե բոլորը կողմ քվեարկեցին նշված առաջարկությանը, այդ թվում` մեր հարևան երկրները»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Վեհաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել Հայաստանի պատվիրակության նոր անդամի` Գևորգ Պապոյանի մանդատը հաստատելու հարցին:

Անդրադառնալով ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատների հաստատման քվեարկության հարցին` Գորգ Պապոյանը նշել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը նիստին չի մասնակցել: Թուրքիան, Հայաստանը, Սերբիան, Մոլդովան կողմ են քվեարկել ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատների հաստատմանը:

«Ադրբեջանը չմասնակցեց քվեարկությանը, և սա նույնպես գնահատում ենք իր բնույթով որոշակի հակառուսական գործողություն»,- նշել է Գևորգ Պապոյանը:

Խոսելով ադրբեջանցի պատգամավորի ներկայացրած զեկույցներից մեկի մասին`  Պապոյանը տեղեկացրել է, որ նշված զեկույցի նախնական տարբերակում «Լեռնային Ղարաբաղ» անվանումը կար, սակայն մինչև լիագումար նիստը հեղինակն այդ պարբերությունը հանել էր: Հայկական կողմն առաջարկել է այդ պարբերությունը նույնությամբ վերականգնել:

«Ստացանք հետաքրքիր քվեարկության արդյունքներ: Հայաստանը բնականաբար կողմ էր քվեարկել, Ադրբեջանը` դեմ, մնացած բոլոր երկրները, այդ թվում` Թուրքիան, ձեռնպահ են քվեարկել: Ցավոք սրտի, սա է իրականությունը, որը հետաքրքիր վերլուծությունների տեղիք է տալիս»,- նշել է Գևորգ Պապոյանը: