Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարը
Քաղաքականություն

Արցախի հիմնահարցի քաղաքական լուծման միակ միջոցը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է. ՀՅԴ ԳՄ

Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի Հայաստանի Հանրապետության հանձնառությունը, Արցախի Հանրապետության ինքնորոշված ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի և Արցախի միջև անխափան տրանսպորտային հաղորդակցության, Արցախ գազի, էլեկտարականության մատակարարման, հեռախոսային և ինտերնետային կապի անխափանությունն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:

«Անդրադառնալով նախընթաց օրերին Արցախի Հանրապետության դեմ հաճախակի դարձած Ադրբեջանի սադրանքներին, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինն արձանագրում է․

Ի սկզբանե, միտումնավոր խեղաթյուրելով Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, Ադրբեջանը հետևողականորեն իրականացրել է և շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը:

Միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության պատշաճ պահպանմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշվել է իր պատմական տարածքում՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը, այն հաստատելով նույն թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեով:

Գործող զինադադարի պայմաններում, սահմանագծում պարբերական սադրանքներից հետո, 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ օգտվելով միջազգային իրավիճակից, Հայոց պետականությունը թուլացնող Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունից, անտեսելով Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.)՝ մասնավորապես ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտավորությունը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, ինչպես նաև միջազգային ահաբեկչական խմբավորումների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանը սանձազերծեց նոր պատերազմ:

Հակառակ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Ադրբեջանի ռազմատենչ սպառնալիքների և ՀՀ իշխանությունների հանձնվողական վարքագծի արդյունքում Ադրբեջանի վերահսկողությանը հանձնվեցին Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովող բազմաթիվ տարածքներ և դիրքեր։ Ադրբեջանական ռազմական ագրեսիայի և ներխուժման հետևանքով օկուպացված են Հայաստանի Հանրապետության տարածքները։ Արցախից բռնի տեղահանված մեր հազարավոր հայրենակիցներ շարունակում են դիմագրավել հումանիտար ճգնաժամը, անորոշ է իրենց բնակավայրեր վերադառնալու հեռանկարը:

Ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրան հաջորդող ժամանակահատվածում, Ադրբեջանը և նրա դաշնակիցներն իրագործել են մարդկության դեմ ուղղված, պատերազմական հանցագործություններ՝ կիրառելով արգելված զինատեսակներ, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ և խաղաղ բնակչությանը, խախտելով ռազմագերիների պահպման վերաբերյալ միջազգային նորմերը, խոչընդոտելով զոհված անձանց մարմինների դուրսբերման միջազգային պարտավորությունները:

Ադրբեջանը շարունակում է մնալ տարածաշրջանային անկայունության աղբյուր, որի դրսևորումներից մեկն էլ 2021 թ. հունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, այսպես կոչված Շուշիի խիստ անընդունելի հռչակագիրն է:

Մարդկության դեմ ուղղված և միջազգային իրավունքով դատապարտելի այս գործողությունները դեռևս չեն արժանացել համընդհանուր միջազգային գնահատականի, որն իր հերթին առավել սանձարձակ է դարձրել ադրբեջանական իշխանություններին՝ շարունակելու էթնիկ զտման, մշակութային արժեքների ոչնչացման, Արցախի հայաթափման ցեղասպանական քաղաքականությունը:

Մտացածին պատճառաբանություններով, «բնապահպանների» անվան տակ հանդես եկող ադրբեջանական սադրիչների կողմից Շուշի-Քարին տակ ճանապարհահատվածը պարբերաբար փակելը, ռուս խաղաղապահներին սադրելը, դեպի Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու փորձերը, գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված միավորումների շարունակական թիրախավորումը Ադրբեջանական ռազմատենչ սադրանքների ցայտուն դրսևորումներ են։

Ադրբեջանը ոտնահարում է Քաղաքացիական և քաղաքական, ինչպես նաև Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին ՄԱԿ-ի և այլ միջազգային դաշնագրերում ամրագրված իրավունքները, մինչդեռ Արցախի Հանրապետությունը միակողմանիորեն և կամովին ստանձնել է բազմաթիվ կոնվենցիաներով ամրագրված պարտավորություններ, որոնց համաձայն ինքնորոշման իրավունքի ուժով տվյալ ժողովրդի իրավունքն է լիակատար օգտվելու իր բնական հարստություններից և ռեսուրսներից:

Դատապարտելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ ու միջազգային իրավունքին հակասող հակահայ քաղաքականությունը, անվերապահ աջակցությունը հայտնելով Արցախի Հանրապետության հերոսական ժողովրդին, վստահեցնելով, որ իր ողջ կարողականությունը պատրաստ է ի սպաս դնել արցախահայության իրավունքների պաշտպանությանը.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը

Դիմելով միջազգային հանրությանը՝ կոչ է անում գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային, ցեղասպանական քաղաքականությանը, դատապարտել Հայաստանի ու Արցախի տարածքների բռնազավթումը, միջոցներ ձեռնարկել սանձելու Բաքվի ռեժիմի ծավալապաշտական նկրտումները, պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություններ կատարած անձանց, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ռազամաքաղաքական ղեկավարության նկատմամբ, նպաստել ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, գործուն քայլեր իրականացնել բոլոր հայ ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց հայրենադարձման հարցում, ինչպես նաև անհետաձգելի քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ձևաչափի վերականգնման ուղղությամբ:

Զորակցելով Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ կոչ է հղում վերջինիս իր առաքելությանը համապատասխան, բոլոր հնարավոր միջոցներով ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, բնականոն գործունեությունը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև անխափան կապը և կանխել Ադրբեջանի ցեղասպանական նպատակադրումները։

Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի Հայաստանի Հանրապետության հանձնառությունը, Արցախի Հանրապետության ինքնորոշված ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի և Արցախի միջև անխափան տրանսպորտային հաղորդակցության, Արցախ գազի, էլեկտարականության մատակարարման, հեռախոսային և ինտերնետային կապի անխափանությունն ապահովելու ուղղությամբ։

Աներկբա է՝ Արցախի հիմնահարցի քաղաքական լուծման միակ միջոցը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է»,- նշված է հայտարարության մեջ։