Ադրբեջանցիները պատրաստվում են շարունակել սադրանքը
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» պատրաստվում են շարունակել սադրանքը և առայժմ մտադիր չեն լքել Լաչինի միջանցքը։ Նրանք տեղավորվել են վրաններում և հանդիպում են պահանջում խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։
Առավոտից տհաճ ակցիան շարունակվում է։ Ճանապարհը փակ է, հարյուրավոր քաղաքացիներ, որոնցից շատերը երեխաների հետ են, չեն կարողանում տուն հասնել կամ իրենց գործերին գնալ: Միաժամանակ, ադրբեջանցիները կանխամտածված ստեր են տարածում՝ պնդելով, որ «գործողությունն ուղղված չէ Ղարաբաղի հայերի դեմ, և մեքենաները կարող են անցնել»։ Սա բացարձակապես սուտ տեղեկություն է, չեն կարողանում անցնել ոչ մարդատար, ոչ նույնիսկ շտապօգնության մեքենաները։ Արցախ դեղորայք ու սնունդ տանելու հնարավորություն չկա։