Շոլցը ցանկանում է համագործակցել Ռուսաստանի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատերազմի ավարտից հետո հայտարարել է Ռուսաստանի հետ համագործակցության անհրաժեշտության մասին, գրում է Die Zeit-ը։
«Ռուսաստանն ավարտելով պատերազմը, հնարավորություն կունենա նաև տնտեսական համագործակցությունը վերսկսելու։ Այս պահին մեր հարաբերությունները վատանում են։ Հիմա մենք խստացնում ենք պատժամիջոցները։ Այնուամենայնիվ, նույնիսկ պատերազմից հետո Ռուսաստանը կմնա եվրոպական մայրցամաքի համագործակցության ամենամեծ երկիրը։ Ուստի շատ կարևոր է, որ մենք պատրաստվենք այդ ժամանակին»,- ասել է Շոլցը: