Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նավթի մեծ պաշարներ հայտնաբերելու մասին
Թուրքիան նոր նավթահանք է հայտնաբերել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Գաբար լեռան շրջանում, հայտարարել է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հանրապետության նախարարների կաբինետի նիստից հետո հեռուստաուղերձում։
Նրա խոսքով, նավթի հայտնաբերված պաշարների ծավալը կազմում է 150 մլն բարել։
Պետության ղեկավարն ասել է, որ պահուստների արժեքը գնահատվում է մոտ 12 մլրդ դոլար։
«Սա 2022 թվականին ափին հայտնաբերված 10 խոշորագույն հանքավայրերից մեկն է», - ասել է Թուրքիայի ղեկավարը։