Արցախի գյուղնախարար Նորայր Մուսայելյանը «լեզվին է տվել», որի համար նախ ծեծվել է, ապա ազատվել աշխատանքից. «Իրավունք»
«Իրավունքին» հասած լուրերի համաձայն, Արցախում պաշտոնների նշանակումների ու պաշտոնաթողությունների գործընթացը, մեղմ ասած, անցնցում չի ընթանում:
Արցախցիների շրջանակում շշուկներ են պտտվում այն մասին, որ Արցախի գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանն ընդամենը 10 ամիս պաշտոնավարելուց հետո՝ ազատվել է աշխատանքից, որովհետեւ «լեզվին է տվել», ինչի համար էլ նախ ծեծվել է, հետո էլ հեռացվել կառավարությունից:
Նշենք, որ Նորայր Մուսայելյանին այժմ փոխարինում է Տիգրան Առստամյանը՝ որպես նախարարի ժամանակավոր պաշտոնակատար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում