Մեկ օրում բացահայտել է հանցագործության 61 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել է հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 10 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: