Փոխհրաձգություն Չինաստանի և Հնդկաստանի սահմանին. կան վիրավորներ
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը դեկտեմբերի 9-ին հայտարարել է Չինաստանի ազգային ազատագրական բանակի ներխուժման մասին Հնդկաստանի տարածք Արունաչալ Պրադեշ նահանգի մոտ։
Հնդկական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են երկու կողմերի մի քանի զինվորներ։
«2022 թվականի դեկտեմբերի 9-ին չինական զորքերը փորձեցին միակողմանիորեն փոխել ստատուս քվոն՝ ներխուժելով Տավանգի տարածք: Մեր բանակը կանգնեցրեց ներխուժումը և ստիպեց նրանց հետ քաշվել իրենց դիրքերը»,- գրված է հնդկական մամուլում։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը հավելել է, որ այդ իրավիճակը Չինաստանի հետ քննարկվել է դիվանագիտական մակարդակով։
Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է պայմանավորվել սահմանին խաղաղություն պահպանելու շուրջ։