«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա Սարգսյան
Քաղաքականություն

Կանգնած ենք Արցախի անկոտրում ժողովրդի կողքին. «Հայրենիք» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցությունը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում իրավիճակի ապակայունացման և խաղաղ բնակչության ահաբեկման մասին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սանձարձակ և պրովոկացիոն գործողությունները, որոնք արդեն տևական ժամանակ է, ինչ նպատակաուղղված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավիճակի ապակայունացմանը։

Տարաբնույթ արհեստածին պատրվակներով արդեն շուրջ մեկ օր փակ պահելով Արցախն աշխարհի հետ կապող «կյանքի» միակ ճանապարհը` Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ միտումնավոր ստեղծում է հումանիտար աղետ` դրսևորելով ահաբեկչական պետությանը բնորոշ վարքագիծ։

Ի ցույց դնելով իր ֆաշիստական և ռասիստական ողջ էությունը` Ադրբեջանի ներկայիս վարչախումբը անթաքույց պատրաստվում է իրենց բնօրրանում ապրող մեր հայրենակիցների նոր ցեղասպանության կամ լավագույն դեպքում՝ Արցախի հայաթափման։

Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության ու լռելյայն համաձայնության պայմաններում։ Ինքնամոռաց առաջ տանելով «խաղաղության» դարաշրջան բացելու սին, իսկ իրականում մահաբեր կարգախոսները` Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդին տանում են գոյաբանական ինքնաոչնչացման ճանապարհով։

Լրացուցիչ մտահոգության տեղիք են տալիս նաև ռուս խաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական սադրիչների օրըստօրե լկտիացող և ցինիզմի հասնող գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։

Արցախի ու Հայաստանի սահմաններին ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ միայն անվտանգության, պաշտպանության ու բանակի արագ վերակազմավորման արժեքների շուրջ պետք է կառուցել պետության առաջնահերթություններն ու համայն հայության ողջ կենսական ուժերն ուղղորդել Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանության սուրբ գործին։

Օրհասական այս պահին կանգնած ենք Արցախի անկոտրում ժողովրդի կողքին, մեր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում արցախահայությանը` իրենց հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու անքակտելի իրավունքի համար անդադրում պայքարում։