Ադրբեջանի հետ երկխոսությանը պատրաստ լինելով հանդերձ, ունենք կարմիր գծեր, որոնք չենք խախտելու. Արայիկ Հարությունյանը՝ ԱԺ արտահերթ նիստում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 13-ին մասնակցել է Ազգային ժողովի արտահերթ նիստին, որտեղ ընդունվել է հայտարարություն Արցախի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին:
Նախագահ Հարությունյանն իր ելույթում ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը՝ շեշտելով, որ հանրապետության իշխանությունները, Ադրբեջանի հետ երկխոսությանը պատրաստ լինելով հանդերձ, ունեն կարմիր գծեր, որոնք չեն խախտելու: