Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկում են գործընկերության և սպառնալիքների հարցը
ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն ասել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անվտանգության նոր մարտահրավերների գծով տեղակալի օգնական Ջեյմս Ապատուրայի հետ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերությունը և սպառնալիքները:
«Մենք արդյունավետ քննարկում ունեցանք Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության, էներգետիկ և կիբերանվտանգության, հիբրիդային սպառնալիքների և կարևոր էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ»,- երեքշաբթի թվիթերում գրել է Հուսեյնզադեն։