Մենք պաշտոնական նամակներ ենք գրել Եվրոպայի տարբեր կառույցներին, հուսով ենք՝ պատժամիջոցներ կլինեն Ադրբեջանի նկատմամբ․ Արցախի ԱԳՆ
Շվեդ լրագրողն այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հետաքրքրվեց Եվրամիության դիտորդական առաքելության մասին, թե ինչպիսին կարող է լինել Եվրամիության ազդեցությունը իրավիճակի հանգուցալուծման համար։
Հարցին պատասխանեց Արցախի Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։
«Մենք ակնկալում ենք, որ Եվրամիությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին, որովհետև իսկապես տեղի է ունենում մարդասիրական աղետ, ցեղասպան քաղաքական դրսևորում։ Մենք արդեն պաշտոնական մի քանի նամակներ ուղարկել ենք Եվրոպայի տարբեր կառույցներին։ Հույս ունենք, որ կոնկրետ ինչ-որ քայլեր կձեռնարկվեն, կլինեն հասցեական գնահատականներ և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ։ Անտարբերություն ամենավտանգավոր երևույթներից մեկն է»,- ասաց Բաբայանը։