Լաչինի միջանցքում ադրբեջանցի «բնապահպաններին» հատուկջոկատայիններ են միացել
Լաչինի միջանցքում արդեն երկրորդ օրը Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակող ադրբեջանցի «բնապահպաններին» հատուկջոկատայիններ են ավելացել։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ոստիկանության հատուկջոկատայիններն ուղարկվել են «ակցիայի մասնակիցներին ու լրագրողներին ռուս խաղաղապահներից պաշտպանելու համար»։