Քննարկվում է Լաչինի հարցով միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը. հայտարարություն
Հաշվի առնելով, որ վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը քննարկում է միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից:
«Ձեռնարկած քայլերի մասին կհայտնենք լրացուցիչ»,-ասված է հաղորդագրության մեջ: