Ադրբեջանը հայտարարել է, թե իրենց ակտիվիստները չեն փակել Լաչինի միջանցքը, այլ ռուս խաղաղապահները. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, թե «իրենց ակտիվիստները չեն փակել Լաչինի միջանցքը, այլ ռուս խաղաղապահներն են այն փակել»։
Երևի գազն էլ հայկական կողմն է անջատել, իսկ Ադրբեջանը խաղաղության աղավնի է տարածաշրջանում:
Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ պետք է շարունակել մեծ աղմուկ բարձրացնել՝ Արցախը հումանիտար աղետի առաջ է: Ադրբեջանը Արցախի համար թիվ մեկ սպառնալիքն է, ուստի չկա այլընտրանք Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի իրացմանը»: