Ռազմական տեսանկյունից խնդրահարույց է գնահատվում Մարտակերտի շրջանը, որտեղից արցախահայության տեղահանությունը տևելու է 7 օր. Վարդան Բալյան
Դեռևս նոյեմբերի 25֊ին ադրբեջանական տեղեկատվական դաշտում տարածվեցին տեղեկություններ Անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի հնարավոր փակման շուրջ քննարկումների մասին։ Բաց տեքստով խոսվում էր հնարավոր հակաահաբեկչական օպերացիայի մասին, որի ենթադրյալ տևողությունը կանխատեսվում էր առավելագույնը 7 օր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։
«Ռազմական տեսանկյունից խնդրահարույց էր գնահատվում միայն Մարտակերտի շրջանը, որի պատճառով էլ արցախահայության ինքնակամ տեղահանությունը ենթադրաբար տևելու էր ոչ թե 2, այլ 7 օր։ Այս կարգի տեղեկատվության հրապարակայնացումը ամենևին պատահական չի լինում, ինչի մասին իրավասու մարմիններին պատշաճ ծանուցում ենք արել և ներկայացրել կոնկրետ առաջարկներ, որոնց ականջալուր լինելու դեպքում այժմյան պրովակացիոն գործողությունը անհնարին կլիներ։
Սեփական անգործության պարագայում ուրիշին անգործության մեջ մեղադրելը նույնիսկ ծիծաղելի չէ՝ անլուրջ լակոտի պահվածք է»,- գրել է նա։