Հենց հիմա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պատժվում է իր ժողովրդավարական ընտրության համար. Մարուքյանը՝ Միշելին
Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովու՞րդը: Կկանգնե՞ք նրանց կողքին։
Թվիթերում՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցող գրառման տակ գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը
«Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Կկանգնե՞ք նրանց կողքին։ Հենց հիմա նրանք պատժվում են իրենց ժողովրդավարական ընտրության համար։ Արդեն մեկ օր է, ինչ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ մատակարարման միակ ճանապարհը 120 հազար մարդու համար, որից 30 հազար երեխա: Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում»,-գրել է Մարուքյանը։