Ադրբեջանը փորձելու է այնպիսի ծանր իրավիճակ ստեղծել, որ ՀՀ իշխանությունները մարդկանց համոզեն համաձայնվել ադրբեջանական վերջնագրերին. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը փորձելու է այնպիսի ծանր իրավիճակ ստեղծել, որի պայմաններում հայաստանյան իշխանությունները մարդկանց համոզելու են, որ ճիշտը ադրբեջանական վերջնագրերին համաձայնվելն է։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը
«Բայց իրականությունն այն է, որ Ադրբեջանից հնչող կամ ուրվագծվող պահանջների կատարումը խաղաղություն չի բերելու։
Ադրբեջանն ընդամենը ճանապարհ է բացում Արցախի հայաթափման և ամբողջական վերահսկողության համար»: