Իլհամ Ալիևը ժամանել է Թուրքմենստան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի քաղաք՝ մասնակցելու Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարների առաջին եռակողմ գագաթնաժողովին, հայտնում է պետության ղեկավարի պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ Թուրքմենբաշի քաղաքի միջազգային օդանավակայանում ադրբեջանական պետության ղեկավարի պատվին պատվո պահակախումբ է շարվել։
Նախագահ Իլհամ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել են Թուրքմենստանի Նախարարների կաբինետի փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը և պաշտոնատար այլ անձինք։