Ռուսաստանը կրկին հարվածել է Կիևին
Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 14-ի առավոտյան, օդային տագնապի մասին հայտարարվել է Ուկրաինայի մի քանի շրջաններում: Կիևում մի քանի պայթյուն է հնչել։
Կիևում պայթյուններ են հնչել տեղական ժամանակով 6։30-ի սահմաններում։ Կլիչկոյի խոսքով՝ Կիևի մարզում և Կիևի վրայով ՀՕՊ-ն արդեն 10 անօդաչու-շահիդ է խոցել։
Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսի Կուլեբայի խոսքով՝ Կիևում և Կիևի մարզում երկնքում հզոր պայթյուններ են որոտացել։ Ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Կուլեբան քաղաքացիներին հորդորել է մնալ ապաստարաններում։