Ռուսաստանն ու Իրանը պլանավորում են ինքնաթիռների համատեղ արտադրություն սկսել
Իրանական Քիշ կղզում բացվել է 11-րդ միջազգային ավիացիոն ցուցահանդեսը, որտեղ 80 իրանական ընկերություններ և 10 արտասահմանյան ընկերություններ Ռուսաստանից, Չինաստանից և Եթովպիայից ներկայացրել են իրենց վերջին ձեռքբերումները ավիացիոն ոլորտում։
Այս մասին հաղորդում է Tasnim-ը։
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Մանուչեհր Մանթեգին, ելույթ ունենալով ավիաշոուի բացման արարողության ժամանակ, ասել է, որ Իրանը և Ռուսաստանը քննարկում են ինքնաթիռների, ուղղաթիռների արտադրության, ինչպես նաև օդային տրանսպորտի սպասարկման կազմակերպման համատեղ նախագծեր։