Պեսկովն ասել է, որ Ուկրաինային մատակարարվող Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը թիրախ կդառնան Ռուսաստանի Զինված ուժերի համար
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է մամուլում տարածված այն տեղեկությունները, թե ԱՄՆ-ն իբր պատրաստվում է Ուկրաինային ուղարկել Patriot հակահրթիռային պաշտպանության ամենաառաջադեմ համակարգերը։
«Բայց ես հիմա չէի մեկնաբանի, քանի որ սրանք բոլորը լրատվամիջոցների հաղորդումներ են։ Ուստի մենք կսպասենք պաշտոնական տեղեկատվությանը»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ New York Times-ը, հետևելով CNN-ին, հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են Ուկրաինա ուղարկել Patriot հակահրթիռային պաշտպանության ամենաառաջադեմ համակարգերը;