Հռոմի պապը հորդորել է համեստորեն նշել Սուրբ Ծնունդը, իսկ խնայված գումարը տալ ուկրաինացիներին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել տոները նշել խոնարհությամբ, իսկ կուտակված գումարն ուղարկել հիմնադրամ՝ տուժած ուկրաինացիներին օգնելու համար, հայտնում է Vatican News-ը։
«Հաճելի է նշել Սուրբ Ծնունդը և անցկացնել տոները, բայց եկեք մի փոքր իջեցնենք Սուրբ Ծննդյան ծախսերի մակարդակը», - մեջբերում է հրատարակությունը պապի խոսքերը։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հիշեցրել է «Ընտանիքից ընտանիք» նախաձեռնությունը, որի շնորհիվ ամբողջ աշխարհում զինված հակամարտություններից և հումանիտար ճգնաժամերից տուժած մարդկանց աջակցություն է ցուցաբերվում։ Հռոմի պապն ասել է, որ այս տարի օգնությունը կտրվի նաև ուկրաինացի ընտանիքներին։