Ալիևը հայտարարել է, թե երբ պատրաստ կլինի «Զանգեզուրի միջանցք»-ը
Դեկտեմբերի 14-ին Թուրքմենբաշի քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումը ընդլայնված կազմով;
Ալիևն ասել է, որ Բաքուն ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրի միջանցք»-ը բացման ուղղությամբ.
««Զանգեզուրի միջանցք»-ի Ադրբեջանի տարածքով անցնող հատվածում երկաթուղային գծերի անցկացման աշխատանքների 40 տոկոսը և ավտոմայրուղու կառուցման 70 տոկոսը կատարվել է։ Բոլոր աշխատանքները կավարտվեն 2024 թվականին, ինչի արդյունքում կստեղծվի նոր տրանսպորտային միջանցք»,- ասել է նա։