Կիպրոսի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ԼՂ-ում վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը
Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը: Այս մասին նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Հայտարարությունը հայերեն թարգմանել և «Ֆեյսբուք»-ի էջում է հրապարակել նաև Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպանությունը: