Իսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանին տնտեսական հարված է սպասվում. ԶեկույցՓարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է hրազենային կրակnցով․ կա զnհԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀՀակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություններըԿիևին, Դնեպրին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է
Մամուլ

Հին ընկերները չեն դավաճանում… իշխանությանը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում, ինչպես հայտնի է, «խիյարը թարս է բուսնում», ու դա վերաբերում է, առանց բացառության, գրեթե ամեն ինչին ու բոլոր ոլորտներին: Առաջին հերթին՝ քաղաքականությանը: Դաշնակցությունը, ինչպես դաշնակցականներն են ասում, բանակցություններ է սկսել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ ինչպես ՀՀԿ-ականներն են ասում՝ առանձնազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ՝ կոալիցիա կազմելու հնարավորությունը քննարկելու նպատակով: Սովորաբար նորմալ երկրներում, նորմալ քաղաքական համակարգերում կոալիցիաներ կազմում են ընտրություններից հետո, կոալիցիոն բանակցություններ վարվում են ընտրությունների արդյունքների հիման վրա:

Սակայն Հայաստանում հակառակն է՝ կոալիցիա են ցանկանում կազմել ընտրություններից մոտ մեկ տարի առաջ… ընտրություններին մասնակցելու, ավելի ճիշտ՝ ընտրություններից դուրս չմնալու համար: Դա է Դաշնակցության հիմնական մոտիվացիան՝ կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ՝ 2017 թվականին խորհրդարանում հայտնվելու համար: Առողջ եւ քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ պետք է լիներ հակառակը՝ մասնակցել եւ հաղթել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում՝ ապագա կառավարությանը մաս կազմելու համար: Բայց դա տեղին կլիներ նորմալ քաղաքական ու, ամենակարեւորը՝ նորմալ ընտրական համակարգի դեպքում:

Հայաստանում ոչ քաղաքական համակարգն է այդպիսին, ոչ էլ, առավել եւս, ընտրականը: Ու դեգրադացված քաղաքական համակարգը ծառայում է նույնքան դեգրադացված ընտրական համակարգի պահպանմանը, եւ՝ հակառակը: Դրա համար էլ Դաշնակցությունը ցանկանում է հիմա մաս կազմել իշխանությանը, որպեսզի իշխանությանը հնարավորություն տա 2017 թվականի ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես 2015 թվականի սահմանադրական հանրաքվեն, որն անցավ ՀՅԴ-ի «բարձր հովանու ներքո»: Իշխանությանը պետք է կիսել ոչ թե պատասխանատվությունը ՀՅԴ-ի հետ, ինչպես պնդում են շատերը, այլ ՀՅԴ-ին պատասխանատու ու մասնակից դարձնել 2017 թվականի ընտրակեղծարարությանը՝ մի քանի մանդատի դիմաց, բնականաբար: Խնդիրն այն չէ, որ ՀՅԴ-ականներն իրենց հարյուրքանիամյա փորձառությամբ պետք է ընտրակեղծարարությամբ զբաղվեն կամ ընտրակաշառք բաժանեն: Ոչ, դա կանեն ՀՀԿ-ականները՝ իրենց համապատասխան «ստորաբաժանումներով»:

ՀՅԴ-ն կապահովի նախընտրական քարոզչությունն ու հետընտրական «լղոզումը», ինչպես բարեհաջող կերպով արեց անցած տարվա հանրաքվեի ընթացքում: ՀՅԴ-ին մանդատներ են պետք, իսկ իշխանությանը՝ կեղծված ընտրությունների լեգիտիմացում: Ահա սա է ՀՀԿ-ի ու Դաշնակցության բանակցությունների հիմնական առարկան: Թե չէ ասում են՝ Դաշնակցությունը շատ է ուզում, Սերժ Սարգսյանը քիչ է տալիս…»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում