Սերժ Սարգսյանը մասնակցում է Հանրապետության հրապարակում ընթացող ակցիային
Հանրապետության հրապարակում ընթանում է ՀՀԿ նախաձեռնությամբ հրավիրված հանրահավաքը՝ հաջակցություն Արցախի։
Ակցիային մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։
Երեկ ՀՀԿ-ն կոչ էր արել գալ Հանրապետության Հրապարակ միասնության հրատապ հավաքի, անկախ քաղաքական պատկանելությունից եւ մեզ տարանջատող այլ երկրորդական գործոններից։
Հանրահավաքի նպատակն է Արցախում ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով շրջափակման մեջ հայտնված հազարավոր արցախցիներին աջակցություն ցույց տալն է։