Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերը
Քաղաքականություն

Մենք մերժել ենք ՔՊ-ական տարբերակը, քանի որ այն հակասում է Հայաստանի ու Արցախի շահերին և հետագայում օգտագործվելու է մեր դեմ. «Հայաստան» խմբակցություն

Մենք դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից վարվող զիջողական ու թշնամու օրակարգը սպասարկող քաղաքականությունը, որն ինչպես 2020–ին, այնպես էլ հիմա, բերում է պատերազմ ու աղետ։ Այս մասին նշված է «Հայաստան» խմբակցության տարածած հաղորդագրությունում։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը, խախտելով իր իսկ ստանձնած պարտավորությունները և միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, դեկտեմբերի 12–ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ստեղծելով հումանիտար ու անվտանգային ճգնաժամ։ Դադարեցվել է նաև գազամատակարարումը։ Սա թշնամի երկրի կողմից ճնշում է Հայաստանի ու Արցախի վրա՝ նոր զիջումներ կորզելու և իր օրակարգը թելադրելու նպատակով։

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու, Ադրբեջանի հանցավոր ու սադրիչ գործողություններին գնահատական տալու և Հայաստանի հանձնառությունը Արցախի Հանրապետության նկատմամբ ամրագրելու նպատակով։

Իշխող «Քաղաքացիական խմբակցության» կողմից այսօր տապալվել է մեր նախաձեռնությունը՝ այն պատճառաբանությամբ, որ իրենք ունեն հայտարարության սեփական տարբերակը։ ԱԺ ղեկավարությունը ընդդիմադիրների կողմից ներկայացված հայտարարության նախագիծը ներառեց Աժ օրակարգ միայն իրենց կողմից ներկայացված նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո՝ խախտելով նախաձեռնություների ներկայացման ժամանակագրությունը:

Մեզ համար հայտարարության ՔՊ-ական տարբերակն անընդունելի է, և մենք մերժել ենք դրա քննարկումը, քանի որ այն հակասում է Հայաստանի ու Արցախի շահերին և հետագայում օգտագործվելու է մեր դեմ։

«Քաղաքացիական պայմանագրի» համար մերժելի է Արցախն Ադրբեջանի կազմում լինելը բացառելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրելու, Հայաստանի հանձնառությունը Արցախի նկատմամբ բարձրաձայնելու մեր մոտեցումները։

Իշխող ուժի հայտարարության ամբողջ իմաստն այն է, որ Հայաստանն Արցախի շուրջ ստեղծված աղետալի իրավիճակում, ըստ էության, անելիք չունի և թող Ռուսաստանի Դաշնությունը մտածի այդ մասին։

Դատելով ՔՊ–ականների փաստարկներից և իրենց հայտարարության հիմնավորումներից՝ իրենք Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում ու Արցախի ժողովրդին համարում մեր թշնամի պետության բնակիչներ, որոնց ցեղասպանությունից փրկվելու համար առաջարկվում է լեզու գտնել Բաքվի վարչախմբի հետ։

Մենք դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից վարվող զիջողական ու թշնամու օրակարգը սպասարկող քաղաքականությունը, որն ինչպես 2020–ին, այնպես էլ հիմա բերում է պատերազմ ու աղետ։

Մենք հույս ենք հայտնում, որ Հայաստան–Արցախ կյանքի ճանապարհը կբացվի, հումանիտար խնդիրները կկարգավորվեն։ Զորակցում ենք ռուս խաղաղապահներին ու կոչ անում նրանց կիրառել բոլոր միջոցները Լաչինի միջանցքն ապաշրջափակելու և նմանատիպ երևույթներն այսուհետ թույլ չտալու համար։

Համոզված ենք, որ ադրբեջանական սադրանքները շարունակական բնույթ են կրելու։ Դրանք կանխելու և անվտանգային նոր միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ են ներքաղաքական փոփոխություններ, իրական խաղաղություն ապահովելուն միտված արտաքին քաղաքականություն, հայ ժողովրդի միասնականություն գլխավոր հարցերում, նոր որակի պետական կառավարում, ազգային առաջնորդություն»,- նշված է հայտարարությունում։