Կան երկրներ, որոնք պատրաստ են ընդհուպ ռազմական միջոցներով կանխել նման զարգացումը․ Վարդան Բալյան
Ներկա իրավիճակը կարելի էր և պետք էր կանխել։ Այդուհանդերձ, ստեղծված պայմաններում արտգործ նախարարության հայտարարության մեջ ձևակերպված դիրքորոշումը իրական դիվանագիտական աշխատանքով ուղեկցելու պարագայում Հայաստանը կարող է թոթափել կապիտուլյացիոն ռեժիմի լուծը, և Արցախի կարգավիճակի հարցը իրապես վերադարձնել բանակցային օրակարգ։ Այս մասին ֆեհսբուքյան իր էջում գրում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։
«Կարծում եմ, կարիք չկա պարզաբանելու, որ կան երկրներ, որոնք այդ չեն ցանկանում և պատրաստ են ընդհուպ ռազմական միջոցներով կանխել նման զարգացումը։
Հավասարակշռված, ոսկերչական ճշգրտությամբ ներդաշնակված պետական, հանրային ջանքերի համադրումը հիմա հրամայական անհրաժեշտություն է»,- հավելել է Բալյանը։